Հանդիպել են «Օրինաց երկիրն» ու «Ժառանգությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական բարեփոխումների նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու շրջանակներում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ` Մհեր Շահգելդյանի  և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

Հանդիպման մանրամասների վերաբերյալ Replik.am-ի թղթակիցը զրուցեց Մհեր Շահգելդյանի հետ, ով նշեց. «Ընդհանուր առմամբ, ընտրական բարեփոխումների տեսանկյունից և մասնավորապես՝ 100 % համամասնական ընտրակարգի հետ կապված, հաստատվեց  կողմերի դիրքորոշումների համընկնումը և պայմանավորվածություն ձեռք բերվեց բարեփոխումների միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և միջազգային կառույցների հետ, կապված ընտրական բարեփոխումների, մասնավորապես` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու հետ:

«Օրինաց երկիր» կուսակցություն




Լրահոս