Նար-Դոսի փողոցում այսօր ավազակային հարձակում կատարողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնում այսօր, ժամը 00.45-ին հաղորդում է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ և շտապ անհրաժեշտ է ոստիկանության օգնությունը: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ն կատարել է ավազակային հարձակում: 1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:

Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաև 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ: Մարտուն Մ.-ն ձերբակալվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  Մարտուն Մ.-ն ձերբակալված է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:




Լրահոս