Պարտադիրն ի վերջո չի վերացվում. Լ. Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հերթական փակ հանդիպումն արդեն ավարտվել է: Հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նիստի մանրամասները:

Նա նշեց, որ քննարկվել է երեք հարց. կուտակային համակարգի փոփոխված տարբերակ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքար, և երրորդ` ինչ է կատարվում գազի հանձնաժողովում:

«Հանդիպման համար քառյակին դիմել էր «ԴԵՄ.ԵՄ» շարժումը և իրենք նույնպես մասնակցեցին հանդիպմանը: Կառավարությունը շրջանառության մեջ է դրել աշխատանքային մի փաստաթուղթ, որը քննարկել է պետք, քանի որ շատ արագ այն կարող է դառնալ աշխատանքային փաստաթուղթ», – նշեց նա՝ հավելելով, որ վերահաստատել են պարտադիրի վերաբերյալ իրենց որոշումը:

Նրա խոսքով` իրենք կընդունեն  առաջարկ այն դեպքում, եթե լինի հետևյալ երեք տարրերը` պարտադիր չպետք է լինի, չպետք է խտրականություն լինի մարդկանց միջև և երրորդ` իրենք ընդունելու են այնպիսի լուծում, որը հիմնված կլինի սերունդների համերաշխության վրա:

Զուրաբյանն ընդգծեց, որ նոր փաստաթղթի խնդիրն այնն է, որ ի վերջո  պարտադրը չի վերացվում: «Պարտադիրը` համաձայն այդ աշխատանքային փաստաթղթի, գործելու է ամբողջ պետական սեկտորի համար, իսկ մասնավորի համար ընդամենը հետաձգվում է երեք տարով, իսկ մենք ասել ենք, որ պարտադիր ոչ մի ձևով չենք ընդունում», – հայտարարեց նա:




Լրահոս