«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերզային համալիր»-ը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ արդարադատության նախարարություն եւ Վարչական դատարան՝ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ բաժնի որոշումը առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ։
«ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի ակնհայտ խախտումներով 2008թ.-ից ստեղծվել եւ գործում է ապօրինի կառույց, որի որոշումները՝ համաձայն «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի, իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն կատարման։ Հետևաբար աճուրդը անօրինական է։
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերզային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժին