«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն օրհասական է, և «կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների»:
«ՉԻ» – Կյանքն, իսկապես, հետաքրքիր բան է: 15 տարի շարունակ ով ինչից խոսում էր այս իշխանությունները «մութ ու ցուրտ տարիներն» էին հիշեցնում: Ընդ որում այն ժամանակ պատերազմ էր, ատոմակայանը չէր աշխատում, գազամուղն էլ օրումեջ պայթեցվում էր:
Եվ այնուամենայնիվ արդեն 1995-ին հովհարային անջատումներր վերացան: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց, ունենալով երկու գազամուղ և աշխատող ատոմակայան, նորից կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ:
Զարմանալին գիտեք որն է, երբ սկսեցին «լափված մազութի» գործը քրքրել, պարզվեց, որ ինչ-որ մութ պատմություն իսկապես եղել է, ու հիմնական «գործող անձն» էլ Երվանդ Զախարյանն է եղել:
Ու հիմա՝ խնդրեմ. Երվանդ Զախարյանը նշանակվեց Էներգետիկայի նախարար, և մի ամիս չանցած՝ հովհարային անջատումների մասին են խոսում: Մնում է Արշակ Սադոյանին էլ պատգամավոր դարձնեն, ու վերջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։