«Դեմ եմ»-ը բողոքի ակցիա անցկացրեց ԱԺ-ի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ քիչ առաջ ԱԺ-ի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում Կուտակային կենսաթոշակի մասին կառավարության ներկայացրած նոր նախագծի դեմ։

Հիշեցնենք, որ կառավարության հրավերով՝ ԱԺ  արտահերթ նիստում քննարկվելու է նաև կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Նոր օրինագծով՝ կուտակային կենսաթոշակն ուղղակի վերափոխվում է հարկատեսակի։

«Դեմ եմ»-ի անդամները չեն ընդունում, որ նոր օրենքը պետք է տարածվի միայն պետական աշխատողների վրա, քանի որ, եթե հակասահմանադրական է, ապա պետք է ընդհանրապես պարտադիրը հանվի: Նշենք, որ ակցիայի մասնակիցներին մի պահ միացան նաև «քառյակի» ներկայացուցիչները:




Լրահոս