Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում զեկուցող Գ. Բաղրամյանը նշեց, որ էներգիա արտադրող ընկերությունը դիմել են հանձնաժողով և ներկայացրել են իրենց խնդիրները: Հանձնաժողովն էլ ամփոփելով այդ տվյակները, սկսել է քննարկումները: Համաձայն հաշվարկների, հաշվի առնելով դրական և բացասական կողմերը, որոշում է կայացվել:
35 կվ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանել 32,85 դրամ, գիշերային սակագին` 28,85 դրամ: 6 (10) կվ լարմամբ սնվող ապառողների համար ցերեկային սակագին սահմանել 38,85 դրամ, իսկ գիշերային սակագին 28.85 դրամ:
Հանձնաժողովն առաջարկեց, որ 0,38 լարմամբ սնվող, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը կազմի 41.85 դրամ, իսկ գիշերային սակագինը 31,85 դրամ: Այս որոշումն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 1-ից: