Իսլամականները պահաջում են ոչնչացնել Լիբանանի եկեղեցիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծայրահեղական իսլամական «Ահրար ալ Սուննա» («Ազատ սուննիներ») խմբավորումը, որը տեղակայված է լիբանանյան Բաալբեք քաղաքում, պահանջում է ոչնչացնել երկրի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիները:

Ինչպես տեղեկացրել է իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքը, խմբավորման ակտիվիստները նախօրեին հրապարակել են հայտարարություն, որում ասվում է, որ, իրենց կարծիքով, «Լիբանանի իսլամական պետության ողջ տարածքում եկեղեցիները պետք է ոչնչացվեն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ահրար ալ Սուննա» -ն հայտարարել է նորաստեղծ «իսլամական խալիֆաթի» առաջնորդների հետ համերաշխության մասին:

«Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին հունիսի 29-ին հայտարարել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը:




Լրահոս