Ճապոնական Օկինավա կղզուն պատուհասած հզոր «Նեոգուրի» թայֆունը ստիպել է իշխանություններին դադարեցնել բոլոր ավիաչվերթները և տարհանել ավելի քան 100 հազար մարդ: Ինչպես տեղեկացրել է Asia One News-ը, թայֆունը հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառ է դարձել:
«Նեոգուրին» արդեն կորցրել է իր նախնական ուժը, սակայն շարունակում է վտանգ սպառնալ մարդկանց կյանքին:
Քամու ուժգնությունը հասնում է ժամում 250 կիլոմետրի: Օկինավայի մոտ 7 հազար տնտեսություններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, իսկ տեղի նավթամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:
Ճապոնիայի վրա տարեկան երկուսից չորս թայֆուն է հարձակվում, սակայն հուլիսին նման դեպքերը շատ հազվադեպ են, տեղեկացնում է rosbalt.ru-ն: