Ինչպես տեղեկացրել ենք, երեկ տեղացած կարկուտը վնասել էր Շիրակի մարզի մոտ 20 գյուղեր: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը `այսպիսով հրավիրելով կառավարության անդամների ուշադրությունը իրենց խնդրի վրա և փոխհատուցում էին պահանջելում:
Aravot.am-ը գրում է, որ այսօր վաղ առավոտյան գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղավ կարկտահարված գյուղերում, նա առաջինը այցելեց Հովտաշեն, որտեղ, սակայն, հաճելի անակնկալ չէր սպասվում նախարարին: Որքան էլ նախարարը փորձում էր համոզել գյուղացիներին, որ ամեն ինչ լավ կլինի, կփորձեն վերանայել վարկերը, եթե գյուղացին պետությունից սերմ է վերցրել, նրանից անմիջապես հետ չեն պահանջի, աշնանացան ցորենը անվճար կհատկացնեն և այլն, միևնույնն է, գյուղացիներն անդրդվելի էին: «Ինչո՞վ ապրեմ, մի հատ պատասխան տուր, դուք գյուղացուն օգնող չեք, ինչի՞ նախարարություն կա, դուք մենակ ռոճիկ առնող եք»,- նյարդայնացավ տուժածներից մեկը: Տուժած կանանցից մեկն էլ բորբոքվեց. «Գնացեք մի բոմբ գցեք Հայաստանի վրա պրծնենք, լույսը թանկացրեք, գազը թանկացրեք, ինչի՞ եք եկել որ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: