Մոսկվայում Հայաստանի անդամակցության ձգձգումն արդարացնող պատճառներ են բերում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը ցանկանում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը առավելագույն հարմարավետ դարձնել բոլորի համար։ Այս հայտարարությունը երեկ Երեւանում արել է ԵվրԱզԷՍ-ի  ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը Երեւանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ։

Մոսկվայում, փաստորեն, սկսել են  Հայաստանի անդամակցության ձգձգումը արդարացնող պատճառներ բերել եւ այսպես ասած փորձագիտականն միտքը, որը Ռուսաստանի պարագայում, ըստ էության, Կրեմլի ոչ պաշտոնական միտքն է, առաջիկայում կաշխատի երեւի թե հենց այս ուղղությամբ, թե Ռուսաստանը  Հայաստանի անդամակցությունը ձգձգում է հենց Հայաստանի համար ավելի հարմարավետ լինելու նկատառումով։ Կրեմլը Եվրասիական միությունում իսկապես բարդ վիճակում է հայտնվել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս