Քաղաքապետարանում քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Արի տուն” ծրագրի շրջանակում այս տարի եւս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների եւ երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ “Արի տուն” եւ այլ ծրագրերի շուրջ հարցեր են այսօր քննարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին  armlur.am-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:”Վերջին տարիներին “Արի տուն” ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու եւ քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին:”,-նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար`Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման և առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում:”Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին:”,-նշել է Հրանուշ Հակոբյանը:




Լրահոս