Սաբելյան կշարունակի գլխավորել Արգենտինայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր կառաջարկի այժմյան  գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային:  59-ամյա մարզչին առաջարկվել է շարունակել աշխատանքը մինչև 2015թ.:

Նշենք, որ մասնագետի գործակալն ավելի վաղ հայտարարել է, թե Մունդիալի ավարտից հետո մտադիր է լքել հավաքականը:

Սաբելյայի գլխավորությամբ հարավամերիկացիները հասան աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ, սակայն, նվազագույն հաշվով պարտվեցին Գերմանիայի հավաքականին:




Լրահոս