Շոգը ՕԵԿ-ին էներգիա է տալիս. միտինգավորներն իրենց հույս են ներշնչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատության հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցությունը հանրահավաք էր հրավիրել`  ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության անդամները, այդ թվում` Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը:

«Շոգ է, սակայն պայքարող մարդուն շոգը տալիս է էներգիա՝ պայքարելուն համար էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Մեզ ասում են՝ սակագնի բարձրացումն անհրաժեշտ է: Ոչ, մենք դեմ ենք և համաձայն չենք, այն կախված է մի շարք ձեռնարկությունների վատ կառավարման հետ, և սովորական քաղաքացին չպետք է իր գրպանից վճարի, քանի որ մի շարք կազմակերպություններ սխալ են աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ այս թանկացումն իր հետևից բերելու է գների թանկացման, հետևաբար՝ արտագաղթի ավելացման և պետության թուլացման»,- ասաց նա:

Նման համոզմունք հայտնեց նաև Հովհաննես Մարգարյանը, նշելով, թե էլեկտրաէներգիայի թանկացումից հետո թանկացումների մի շղթայական ռեակցիա է լինելու, և առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող մեր ժողովուրդը կհայտնվի ավելի ծանր վիճակում: «Մենք պայքարելու ենք, թույլ չենք տալու՝ այս որոշումն ի կատար ածվի»,- նշեց նա:

 




Լրահոս