Բրիտանական BBC հեռուստաընկերության թղթակիցն այցելել է մալայզիական Boeing 777 օդանավի կործանման վայր, որտեղից հատուկ ռեպորտաժ է պատրաստել։
«Ամենուր տեսանելի են ինքնաթիռի դետալներ, մարդկային մարմինների այրված ու սարսափելի մնացորդներ, որոնք խառնված են ուղեբեռի ու նստատեղերի հետ»,- հայտնում է Սենդֆորդը։
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ ավիաաղետից օրեր են անցել, սակայն ինքնաթիռի բեկորները շարունակում են ծխալ: Սենդֆորդը նշում է, որ ինքնաթիռի կործանման վայրը ոչ ոք չի հսկում։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 298 մարդ։