Ալ. Լիտվինենկոյի գործով հրապարակային հետաքննություն կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հանգամանքների հրապարակային հետաքննություն կանցկացվի: Ըստ BBC-ի` այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:

Հետաքննության նպատակներից մեկն է՝ պարզել, թե մեղսակից է արդյոք Ռուսաստանը նրա մահվանը:

Մեյը հույս է հայտնլ, որ հետաքննությունը որոշակի սփոփանք կհանդիսանա ռուսական գաղտնի ծառայությունների նախկին աշխատակցի այրիի համար:
Կառավարությունը, մասնավորապես՝ Մեյը, նախկինում դեմ էին հրապարակային հետքննության անցկացմանը, սակայն այս տարվա փետրվարին Լիտվինենկոյի այրին՝ Մրինան, հաղթել է դատարանում, ինչը պարտավորեցրել է Մեյին վերանայել իր դիրքորոշումը:
2000թ. Մեծ Բրիտանիա փախած Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Լիտվինենկոն մահացել էր 2006-ի նոյեմբերին: Մահից հետո նրա օրգանիզմում հայտնաբերվել է ռադիոակտիվ պոլոնիում-210: Զոհվածի ընտանիքը համոզված է, որ նրան սպանել են Կրեմլի պատվերով:




Լրահոս