Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը երեկ «Ա1»-ին հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի` Հայաստանի հետագա ներքաղաքական զարգացումները կանխատեսելու համար:«Քոչարյանն ակնարկում է, որ եղել է պայմանավորվածություն իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Նա ասում է, որ իր «դաբրոն» է եղել ՀՀԿ-ի շարքերում ընդգրկվելու համար, այստեղ ակնարկ կա, որ Սերժ Սարգսյանն էլ նրա «դաբրոյով» է հանրապետականացել: Քոչարյանը համաձայնվել է այն պայմանով, որ ինքը այլեւս չի լինելու հակակշիռ` ՀՀԿ-ի մենաշնորհին ձգտելու հավակնություններին, բայց այդ հակակշիռը լինելու է մի այլ կուսակցություն` ԲՀԿ-ն»,-ասել է Հմայակը ավելացնելով` «Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին հիշեցնում է, որ իրենց միջեւ եղել է պայմանավորվածություն: Երբ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը կարճ է, նա բավականին խելք ունի հասկանալու համար, որ ՀՀԿ ղեկավարությունում այսօր կա մի մեղսունակ անձնավորություն. դա Սերժ Սարգսյանն է, մնացած բոլորը կատարողներ են: Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է, որ ՀՀԿ ցուցակը ինքն է որոշել, նա չի չափազանցնում»:
ՀՄԱՅԱԿՆ ԱՍԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ