ԱՄՆ-ն անհապաղ հաշտեցում և կրակահերթերի դադարեցում է պահանջում Մերձավոր Արևելքում. այդ մասին նախագահ Օբաման հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում. գրում է ИТАР-ТАСС-ը:
«Նախագահն ընդգծել է անհապաղ և առանց պայմաններ առաջադրելու հաշտեցման անհրաժեշտությունը, ինչը վերջ կդնի հակամարտությանն ու կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը՝ դեռևս 2012-ին կնքված համաձայնագրի համաձայն»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հաղորդագրությունում ընդգծված է նաև այն, որ Օբաման քննադատել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրթիռների օգտագործումն ու նշել Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Օբաման ասել է, որ իր ԱՄՆ-ի կարծիքով՝ իսրայելցիների ու պաղեստինցիների միջև կոնֆլիկտի լուծումը պետք է նպատակ հետապնդի զինաթափել ահաբեկչական խմբավորումներին և Գազայի հատվածը: