Բելառուսը կարող է միանալ Ռուսաստանի կողմից Ուկրաինայից ներմուծվող տավարի մսի, կաթի և կաթնամթերքի նկատմամբ արգելքին: Այդ մասին հաղորդել է Բելառուսի հանրապետության գլխավոր անասնաբույժ Յուրի Պիվովարչուկը:
Նա ասել է, թե Բելառուսը կուժեղացնի իր տարածք ներմուծվող ուկրաինական կաթնամթերքի լաբորատոր վերահսկողությունը: Նրանք նաև քննարկել են Բելառուսի միջոցով Ուկրաինայից և Մոլդովայից տավարի մսի մատակարարումների վնասակարությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից արգելվել է ուկրաինական կաթի ներմուծումը Ռուսաստան: