ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՅՍՕՐ
ԿՁԵՐԲԱԿԱԼԵՆ

2014թ. հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ N զորամասի հոսպիտալից ծայրահեղ ծանր վիճակով Երեւանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանի ծեծի գործով այսօր՝ կեսօրից հետո, կձերբակալվի հոսպիտալի աշխատակիցներից մեկը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ զինվորին ծեծի են ենթարկել հոսպիտալի երկու աշխատակից, թե ինչու, մեզ դեռ չհաջողվեց պարզել: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ հոսպիտալի աշխատակիցները հայտնել են, թե իբր զինվորի ուշքը գնացել է, եւ իրենք ընդամենը ապտակել են, որ ուշքի գա, սակայն զինվորի մարմնի հետքերը միանգամայն այլ բան են ենթադրել տալիս: Ինչեւէ, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդվ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 

 

 

ԱՄԱՆՈՐԻ
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի բնակիչներից թիվ 67 մանկապարտեզի սաների ծնողները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ Ամանորին երեխաների համար մանկապարտեզի տնօրինության կողմից 800 դրամով վաճառվել են Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ամանորյա ներկայացման տոմսեր: «Այլընտրանք չունենալով՝ երեխաների համար գնեցինք տոմսերը: Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 16:30-ին, ներկայացանք թատրոն, սակայն նստելու տեղ չկար: Անգամ տոմսերի վրա նշված նստարանների համարները չկային: Սա ի՞նչ վերաբերմունք է»,-զայրացած պատմեց ծնողներից մեկը: «Ժողովուրդ»-ը փորձեց իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Անժելա Բարսեղյանից, որն ասաց, թե այդպիսի բան չի եղել. «Եթե նման բան լիներ, մարդիկ հաստատ այդ պահին կբողոքեին, որ տոմս են գնել եւ ոտքի վրա կանգնած մնացել»:
 

 

«ԲԱՆԴԱՅԻ
ԳՈՐԾՈՎ»

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հայտնի «բանդայի գործով» տարվա առաջին դատական նիստը նոր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:




Լրահոս