Հայ-ադրբեջանական փոխհրաձգության արդյունքում զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 9-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական կողմի հետ փոխհրաձգության արդյունքում զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 9-ի: Օգոստոսի 1-ին մահացել է մարտում վիրավորված ադրբեջանցի զինծառայողներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է АПА գործակալությունը, չնայած բժիշկների ջանքերին` Հուսեյն Աբդինովի կյանքը փրկել չի հաջողվել: Սումգայիթ քաղաքից զորակոչված Աբդինովը հոսպիտալում մահացել է:

Ադրբեջանական գործակալությունը հրապարակել է նաև փոխհրաձգությունից զոհված մյուս 8 զինծառայողների անունները: Հրապարակված ցանկի համաձայն` նրանք բոլորը զորակոչվել են Ադրբեջանի տարբեր շրջաններից: Նշված է զորակոչիկներից միայն երկուսի ծննդյան թվերը, նրանցից մեկը ծնվել է 1977-ին, մյուսը՝ 1992-ին:

Ըստ տեղեկատվության` փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 5 զինծառաղող, որոնց անունները պարզվում են:




Լրահոս