«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ, www.hayocartsivner.am) 2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաև սահմանագծի մարտական հենակետերում մինչև դեկտեմբեր կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական, ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններումկրակայինպատրաստվածության անցկացման տեսքով:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հերթական անգամ հյուրընկալվել էր արևելյան Արցախի և Ադրբեջանի սահմանագծի մարտական հենակետեր` սպաներին և զինվորներին շնորհավորելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը: Հրամանատարների, սպաների և զինվորների առջև Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց, ինչպես Արցախի անկախության պահպանման կարևորությունը համայն հայության համար, այնպես էլ ազգային բանակի դերն ու նշանակությունը հայ մարդու, հայոց պետականության պաշտպանության, անվտանգության ապահովման գործում: (Խոսք` Խաչիկ Ասրյան… «Հարգարժան հրամանատար, հայոց ազգային բանակի արժանապատի´վ սպաներ, զինվորնե´ր, ողջունումեմ ձեզբոլորիդ, ևտեղեկացնում, որ այսօր ձեզ հյուրընկալվել է «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով առաջնորդվող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժումը շնորհավորելու ձեզ` հայոց պետականության սահմանները անառիկ պաշտպանող քաջարի սպաներիդ, զինվորներիդ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հայոց Արծիվները» 4,5-ամյա իր օրհնաբեր գործունեության ընթացքում իրականացնելով 565-ից ավելի ռազմահայրենասիրական, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, այդ թվում նաև ազգային բանակի տարբեր զորամասերում, կարևորագույն ևմեծագույն նպատակ է իրականացնում. բանակ-հասարակություն կապի անընդհատ ամրապնդումը, հայ զինվորի մարտունակ ոգու պահպանումը և հզորացումը, ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն ժամանակահատվածում բնակվող Հայաստանի և Արցախի քաղաքացիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը` գիտակցելով, որ միայն անընդհատ հզորացող ազգային բանակով մենք կարող ենք իրականացնել մեր ապ ու պապերի մեծագույն երազանքը` մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի կերտումը:
Պատվարժա´ն սպաներ, զինվորներ, միշտեղեքհոգեպեսուժեղևհզոր: Միշտ գիտակցե´ք, որ Դո´ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցե´ք, որ խաղաղ պայմաններում դո´ւք արժանապատիվ զավակներն եք ձեր ծնողների, իսկ պատերազմի ժամանակներում անվախ, քաջարի և անպարտելի զինվորները մեր հայրենիքի: Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, իսկ ձեր թիկունքում ենգտնվում ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող և ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե´ք կացնասեր սաֆարովյան ցեղապետերի կողմից ամեն օր հնչող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցեք նրանց ամենօրյա պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի հաղթանակի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի հաղթանակած, մարտունակ, ազգային ոգին: Միշտ գիտակցեք, որ համայն հայության միասնության հիմքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, հայոց պետականությունն է: Միշտ գիտակցեք, որ դուք եք հայրենատեր այն սերունդը, ովքեր անմիջական մասնակիցն եք լինելու հայոց պետականության հզորացմանն այնչափ, որ երբևէ չափավորելու կարիքն է լինելու: Միշտ գիտակցեք, որ դուք եք իրականացնելու մեր ապ ու պապերի մեծ երազանքը՝ մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան ունենալը: Միշտ գիտակցեք, որ հայոց անկախ պետականությունը յուրաքանչյուրիս համար բացարձակ արժեք է այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը: Իսկ Անկախության ամենամեծ ձեռքբերումը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած հայոց ազգային բանակն է, որը նույնպես բացարձակ արժեք է յուրաքանաչյուրիս համար այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը):
ԼՂՀ Ասկերանի շրջանի սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպած միջոցառումների ընթացքում «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահության կողմից տեղի ունեցան «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալի պարգևատրություններ: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով և այլ նվերներով (սնունդ, կենցաղային պարագաներ) պարգևատրվեցին սահմանագծիմարտականհենակետերի բոլոր սպաները, զինվորներն ու պայմանագրային զինծառայողները:
«ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը սահմանագծի յուրաքանչյուր մարտական հենակետում, յուրաքանչյուր միջոցառման ժամանակ խորին շնորհակալություն հայտնեց արցախյան հերոսամարտ հաղթանակած պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, պաշտպանության բանակի հրամանատար, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին և Կազմակերպության ջերմագին բարեկամ, մեծ հայրենասեր Ռալֆ Յիրիկյանին՝ ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:
ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում «ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպության Նախագահությունը կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Խաչիկ Ասրյանը բարձր գնահատելով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ներդրումը հայոց պետականաշինության գործընթացներում Հարություն Քուշկյանին պարգևատրեց «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով:
«ՀայոցԱրծիվներ» հայրենասիրականհասարակականկազմակերպությունը, որդեգրելովազգային-պետական-հայրենասիրականգաղափարախոսությունը, «ՀայոցՊետականություն, ԱզգայինԲանակ, ՀայոցՆախագահ» կարգախոսը, իրհիմնադրմանօրվանից` 2010 թվականիհունվարի 27-իցմինչևայսօրիրականացրելէ 565-իցավելիհայրենասիրական, ռազմահայրենասիրականբազմաբովանդակմիջոցառումներ, հիմնադրելէ 301մասնաճյուղեր-գրասենյակներՀայաստանիՀանրապետության 29 քաղաքային և 272գյուղական համայնքներում:
Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան 40.000 մարդ (www.hayocartsivner.am):
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով