ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՏԱԼԻԱՅԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՎԱՅՐԵՐԸ

Իտալիան հայտնի է իր համեղ ուտեստներով ու համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդի զգալի մասը կազմող ճարտարապետական կոթողներով: Այս ամենից զատ զբոսաշրջիկներին գրավում են նաեւ Իտալիայի բացառիկ գեղեցիկ բնությունը, լեռնային շրջաններն ու լճերը:
Ներկայացնում ենք Իտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներն ու տեսարժան վայրերը, որոնք անհրաժեշտ է գոնե մեկ անգամ այցելել: Ներկայացված ֆոտոշարքում տեղ են գտել ինչպես դասական նմուշներ` Հռոմի Կոլիզեյը եւ Վենետիկի ջրանցքները, այնպես էլ ոչ այնքան հայտնի վայրեր, ինչպիսիք են Տոսկանայի բնական տաք ջրերն ու վիլլաները:

 
ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
Յուրմալայում ավարտվեց «Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն: Որպես մրցանակ նա ստացավ 50.000 եվրո: Երկրորդ եւ երրորդ տեղերում Ուկրաինան ներկայացնող Վիկտորյա Պետրիկն ու Նյաչեսլավ Ռիբակովն են, ովքեր ստացան համապատասխանաբար 30.000 եւ 20.000 եվրո: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է, սակայն նա արժանացել է, թերեւս, ավելի կարեւոր մրցանակին՝ «Հանդիսատեսի համակրանք»: Հայաստանը պատվով ներկայացրած Սոնային մրցանակը հանձնեց Ֆիլիպ Կիրկորովը՝ նշելով, որ այս մրցանակը ամենակարեւորն է, քանի որ արտիստներն աշխատում են հանուն հանդիսատեսի սիրո: Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակներին արժանացան Լատվիայի ներկայացուցիչ Ստաս Շուրինսը, ով զբաղեցրել է 11-րդ տեղը եւ Լիտվայի ներկայացուցիչ Մոնիկա Լինկտեն, որ զբաղեցրել է 4-րդ տեղը: Պրիմադոննան նրանց հանձնեց հատուկ աստղն ու 20.000-ական եվրո:

ՊՐԵՄԻԵՐԱՆ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ
«Columbia Pictures» կինոստուդիան փոխել է 2016թ. հունիսի 10-ին նախանշված «Նոր Սարդ մարդ-3»-ի պրեմիերայի ժամկետը եւ այն տեղափոխել 2018թ.:
«Նոր Սարդ մարդը» էկրան բարձրացավ 2012 թվականին։ Ժապավենը վարձույթում վաստակեց 752 մլն դոլար՝ 230 մլն բյուջեի դեպքում։ 2014-ի գարնանը կայացավ «Նոր Սարդ մարդ Բարձր լարում» սիքվելի պրեմիերան, որի դրամարկղային հավաքները կազմեցին 700 մլն դոլար։ Սարդ մարդու դերը կատարում է բրիտանացի դերասան Էնդրյու Հարֆիլդը, ֆիլմում նկարահանվել են նաեւ Էմմա Սթոունը, Ռիս Իվանսը եւ Դենիս Լիրին։

ՔԱՀԱՆԱՆ ՖԼԱՄԵՆԿՈ Է ՊԱՐՈՒՄ
Իսպանացի քահանա Խոսե Պլանաս Մորենոն դարձել է համացանցի աստղ, երբ Կամպանիլա քաղաքում՝ պատարագի ժամանակ, սկսել է պարել ավանդական ֆլամենկո պարը։ Նրա յուրահատոււկ պարի շնորհիվ եկեղեցի այցելող հավատացյալների թիվը զգալիորեն ավելացել է։
Վաթսունվեցամյա քահանային պարի ժամանակ ընկերակցում են կին հավատացյալները՝ պարելով խորանի մոտ։
«Երբ սկսում եմ շարժվել, ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում, որն ինձ դուր է գալիս։ Պարն ինձ ավելի է մոտեցնում Աստծուն։ Բացի այդ, ֆլամենկոն իմ արյան մեջ է»,-նշել է հայր Պեպեն։

ՆՈՐԻՑ ԿՄԱՅՐԱՆԱ
Շշուկները, որ 37-ամյա լատինաամերիկացի երգչուհի Շակիրան եւ նրա սիրելին՝ 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, երկրորդ երեխային են սպասում, հաստատել է Շակիրայի ընկերը՝ կոլումբիացի երաժիշտ Կառլոս Վիվեսը: Նրա խոսքով՝ կես տարեկան Միլանի ծնողները շուտով ծնող են դառնալու: «Այո, նա հղի է եւ շատ երջանիկ է»,- Մայամիում մրցանակաբաշխության ժամանակ ասել է Վիվեսը:
Շակիրան վերջին անգամ հանրության առջեւ հայտնվել է Բրազիլիայում ֆուտբոլի Աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ: Եվ դեռ այդ ժամանակ Շակիրայի երկրպագուները նկատել էին, որ նա զգալիորեն մեղմացրել է իր հանրահայտ պորտապարի շարժումները:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ
Պիկասոյի դուստրը՝ Մայա Վիդմայեր-Պիկասոն, նկարչի փարիզյան թանգարանին կնվիրի հոր մի քանի աշխատանքները, որոնք պատկանում են կուբիզմի շրջանին, ինչպես նաեւ նրա մատիտաներկ էտյուդների ալբոմը, որում կա 38 մատիտանկար՝ արված 1960-ին` մերկ բնորդուհուց: Աշխատանքները թանգարանին կհանձնվեն 2014թ. հոկտեմբերի 25-ին՝ թանգարանի վերաբացման օրը: Այն շուրջ 5 տարի է` վերանորոգման մեջ է:

 




Լրահոս