Չինաստանի արևելքում Զցյանսու նահանգի Կունշան քաղաքում գտնվող գործարանի պայթյունը, որի արդյունքում զոհվել է 75 մարդ, տեղի է ունեցել մետաղական փոշու պատճառով, հայտարարել են պաշտոնատար անձինք:
Ավելի քան 180 մարդ վիրավորվել է ավտոպահեստամասերի արտադրության գործարանում դետոնացիայի արդյունքում:
Ինչպես տեղեկացնում են բժիշկները, փակ տարածքում կայծից բռնկվելով, մետաղական փոշին լուրջ վնասվածքներ է առաջացրել ձեռնարկության աշխատակիցների մոտ: Պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ հիվանդանոցներում մահացել են միջադեպի 25 տուժածներ: