«Ես, հուրախություն ձեզ, ՀՀԿ ընդհանուր գաղափարախոսությունն եմ համակարգում»:Հովիկ Աբրահամյան. 168 ժամ, 08.02.2011.Իսկապես` «մե ծիծա՜ղ, մե ուրախութո՜ւն». ՀՀԿ գաղափարախոսությունը համակարգվում է, այն էլ` Հովիկ Աբրահամյանի կողմից: Մինչդեռ Հանրապետականներն աջուձախ սիրում են պարծենալ, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակուցություն է` հիմնված Նժդեհի ցեղակրոն գաղափարախոսության վրա: Ափսոս, որ պարոն Աբրահամյանը չի մանրամասնել, թե Նժդեհի գաղափարներից հատկապես որոնք են արժանանում իր կողմից համակարգվելու «պատվին»: Իսկ եթե լուրջ, ապա լավ կլիներ, որ ՀՀԿ-ն բացատրեր իրենց «երկրորդ դեմքին», որ համակարգել կարելի է կուսակցության մարտավարությունը, ռազմավարությունը, ծրագիրը եւ այլն: Բայց ոչ երբեք` գաղափարախոսությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ