Ձերբակալվել է երեք իսրայելցի երիտասարդների սպանության կազմակերպիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ուժայինները ձերբակալել են երեք իսրայելցի ուսանողների առևանգման և սպանության մեջ կասկածվող պաղեստինցուն: Այս մասին հրապարակման արգելքը վերացնելուց հետո հայտնել է Իսրայելի հեռուստատեսությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

40-ամյա Հուսսամ ալ Կավասմեն ձերբակալվել է հուլիսի 11-ին Հորդանանաի Արևմտյան ափի Անատա Գյուղում: Նա խոստովանել է, որ նախաձեռնել և կազմակերպել է երեք իսրայելցիների առևանգումը: Ձերբակալվածը հաստատել է, որ հանցագործության նախապատրաստման համար ֆինանսավորում է ստացել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներից: Նա նաև զենք է ձեռք բերել, որը փոխանցել է առևանգումն իրականացնողներին:

Ալ Կասիմեն խոստովանել է, որ օգնել է թաքցնել իսրայելցի երիտասարդների դիակները մի հողամասում, որը ձեռք էր բերել առևանգումից մի քանի ամիս առաջ:




Լրահոս