Ռուբինյանց փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35 TU 041 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1988 թ. ծնված Ե. Բ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատատնքներ:




Լրահոս