Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Լա Քրեսենտա քաղաքի եկեղեցուց գողացել են Հայաստանի ազգային դրոշը: Միջադեպը մանր գողությունների շարքին է դասվել:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, թե Սուրբ Ղուկաս եկեղեցուց գողացել են Հայաստանի ու Կորեայի ազգային դրոշները: Եկեղեցու հետ կապ ունեցող անձը, մտնելով շենք՝ նկատել է, որ դրոշակալները կոտրված են, իսկ դրոշները՝ գողացված: Մինչև հիմա միջադեպի ականատեսներ չեն հայտնաբերվել: