Ուկրաինան կարող է օգնություն ստանալ միայն Կարմիր խաչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանցացած տիպի հումանիտար օգնություն Ուկրաինան կարող է ստանալ միայն միջազգային իրավունքի սահմաններում և բացառապես Կարմիր խաչից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը:

Նա հայտնել է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ներկայումս հատուկ հիմնադրամում կուտակվել է 6 մլն դոլար: Այդ գումարը կառավարվում է ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի կողմից և նախատեսված է երկրի արևելքում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

«Մենք առաջին անհրաժեշտության ապրանքներ ենք տրամադրում բոլոր ազատագրված տարածքներում: Ուկրաինան, որպես պետություն, ապահովել է և ի զորու է ապահովել մեր քաղաքացիներին, այդ պատճառով կառավարությունը հավելյալ 10 մլն գրիվեն է տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքների համար», -Itar-tass-i փոխանցմամբ` ասել է Ուկրաինայի վարչապետը:




Լրահոս