Սերժ Սարգսյանի արձակուրդն այս պահին այդքան անհրաժե՞շտ էր. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև հանդիպումները: Հանդիպումից մեկ օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց արձակուրդ: Այս հանգամանքը շատերի մոտ տարակուսանք առաջացրեց. շատերը կարծեցին, որ իրավիճակը խաղաղ է, մյուսներն էլ՝ դատապարտեցին այս պահին նրա արձակուրդ գնալը:

Armlur.am-ը որոշեց մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչպես են վերաբերվում այս հանգամանքին և ինչ են սպասում հանդիպումից հետո: Նրանց տեսակետները կիսվեցին. հարցվածների մի մասը համարում է, որ ցանկացած մարդ արժանի է վաստակած հանգստի մեկնել, մյուս մասն էլ հեգնանքով նշում է, թե նախագահը շատ է աշխատել, դրա համար էլ հանգստի է մեկնել:

Սակայն մեկ հարցում նրանք գրեթե համակարծիք էին, երեք նախագահների հանդիպումը դեռ կտա իր արդյունքը, իսկ այս օրերի լարվածության թուլացումը հենց դրա հետևանք են համարում:




Լրահոս