![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/dog.jpg)
Համացանցում մեծ հետաքրքրություն է առաջացրել տեսահոլովակը, որում շունը փորձում է փրկել մայթին ընկած ձկան կյանքը:
Թվում է, թե շունը փորձում է ձկան վրա ջուր լցնել մոտակա ջրափոսից:
«Ամենաբարի» շան մասին տեսանյութը նկարահանել են Թայլանդում: Օգտատերերից շատերին հիացրել է շան արարքը: Նրանք պնդում են, որ եթե մարդիկ էլ իրենց այդպես պահեին, աշխարհն ավելի լավը կդառնար: