«Չելսի»- ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կդառնա իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Վարձակալության ժամկետը կկազմի երկու տարի: Այժմ Տորեսին միայն մնում է անցնել բուժզննում և համաձայնեցնել պայմանագրի պայմանները:
Նշենք, որ 30-ամյա Տորեսն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 172 խաղ և դարձել 45 գոլի հեղինակ: Նրա տեղափոխության համար «Չելսի»-ն «Լիվերպուլ»-ին վճարել էր 50 մլն ֆունտ: