Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի իշխանությունները փնտրում են մարդուն, ով, նրանց կարծիքով, կարող է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար: Կասկածյալը, ով ենթադրաբար սպառնալիք է հնչեցրել ամերիկյան նախագահի հասցեին, տեղաշարժվում է արծաթագույն Volkswagen Jetta ավտոմեքենայով:
«Մենք աշխատում ենք տեղի իրավապահ մարմինների հետ, որպեսզի ճշտենք այդ տեղեկատվության հավաստիությունը», – ասվում է առաջին դեմքերի անվտանգության համար պատասխանատու ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարությունում:
Ուրբաթ օրը Սպիտակ տան ղեկավարը միջոցառումներ չէր պլանավորել Կոնեկտիկուտում, սակայն նա գտնվում էր այցով հարևան Ռոդ-Այլենդ նահանգում, ինչպես նաև Նյու Յորքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: