Մայրիկներն ամեն ինչ գնել են. երեխաներն ուրախ են ու բավարարված (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև քաղաքամայր Երևանում, ինչպես ամեն տարի, այսօր դարձյալ կաթվածահար է եղել երթևեկությունը, այսուհանդերձ, բոլոր կրթական հաստատություններում տոնական տրամադրությունն է գերիշխում:

Գիտելիքի օրվա ոգևորությունն ամբողջացնող կադրերն ամփոփելու և ներկայացնելու նպատակով Armlur.am-ը եղավ մայրաքաղաքի մի քանի դպրոցում:

Մանկական ոգևորությունն աննկարագրելի էր. և իսկապես, սեպտեմբերի 1-ն այն բացառիկ օրերից է, երբ ուրախ և ոգևորված են բոլորը: Դպրոցականների ծնողները խոստովանեցին, որ իրենց հնարավորությունների սահմաններում հասցրել են ամեն բան գնել և հագուստով ու գրենական պիտույքներով ապահովել իրենց երեխաներին:

Բոլոր դպրոցահասակններին, ուսուցիչներին և ուսանողներին Armlur.am-ը մաղթում է քաջ առողջություն, արգասաբեր ուսումնական տարի և անմար եռանդ:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս