ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 14-ին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային հանձնաժողով է դիմել Դիլիջան քաղաքի 41/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Բոգդանյանը` թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանին խնդրելով իրեն ազատել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Պատճառն այն է, որ նա պատգամավորության թեկնածու է, զբաղեցնում է ԲՀԿ համամասնական ցուցակի 26-րդ տեղը: 53-ամյա Մ. Բոգդանյանը նախկինում Հյուսիսային համալսարանի Դիլիջանի մասնաճյուղի ղեկավարն էր, այժմ նույն բուհում անգլերեն է դասավանդում:




Լրահոս