Չէի ցանկանա խաղալ Անգլիայի այս հավաքականի դեմ. Ֆերդինանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ, ներկայում «Քուինս Պարկ Ռենջերս»-ում հանդես եկող Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել Անգլիայի խաղը Նորվեգիայի դեմ ընկերական խաղում:

«Չէի ցանկանա խաղալ Անգլիայի այս հավաքականի դեմ: Ինձ հիացնում են երիտասարդ և հաղթանակների ձգտող տաղանդները, ովքեր պետք է փայլեն խաղային այս համակարգում: Հիշեք հավաքականի «ոսկե սերունդը»: Ինչո՞ւ նրանք չհասան հաջողության. հավանաբար խաղի`  ոչ ճիշտ կառուցված լինելու պատճառով»,-նշել է պաշտպանը:

Այսօր Եվրո-2016-ի շրջանակներում Անգլիայի հավաքականը կհանդիպի Շվեյցարիայի ընտրանու հետ:







Լրահոս