«Ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկը, որի գործով դատաքննությունը սկսվել է Օսլոյի շրջանային դատարանում, լաց է եղել դատարանում»,-հաղորդում է BBC-ին: Նորվեգացի ահաբեկիչն իրեն մեղավոր չի ճանաչել ահաբեկչության մեջ, թեեւ չի ժխտել Օսլոյում պայթյուններ իրականացնելու եւ 2011-ի հուլիսին Ուտոյա կղզում մի քանի տասնյակ մարդ սպանելու փաստը: 33-ամյա Բրեյվիկը դատավորի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր է ճանաչում, բացասական պատասխան է տվել, քանի որ, ըստ նրա, «գործել է ի պաշտպանություն մուլտիկուլտուրալիզմի»:
ԼԱՑԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ