Այսօր Գրագիտության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, աշխարհը տոնում է գրագիտության օրը:

Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել Է 1966 թվականին անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Թեհրանում: Սեպտեմբերի 8-ն այդ խորհրդաժողովի հանդիսավոր բացման օրն էր:

«Գրագիտությունն ազատություն է». այդ հասկացության իմաստն այդպես են սահմանել ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Կազմակերպությունում կարծում  են, որ գրագիտությունը կրթության ու շփման համալիր ու դինամիկ գործընթաց է եւ ժամանակակից հասարակության մեջ տարբեր լեզուներով ու տարբեր մշակույթներով ազատ հաղորդակցվելու տանող ճանապարհ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 776 մլն չափահաս մարդ գրել ու կարդալ չգիտի, նրանց մեծ մասը կանայք են: Դպրոցական տարիքի 75 մլն երեխաներ զրկված են սովորելու հնարավորությունից: 2010 թվականի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ դպրոցական կրթության համակարգում չընդգրկվածների մոտավորապես 54 %-ն աղջիկներ են:

Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում գրեթե 12 մլն աղջիկներ երբեք դպրոց չեն հաճախել: Եմենում նման աղջիկների բաժինը գրեթե 80 % է` 36 % տղաների համեմատ: Գրագիտության միջազգային օրը կոչված է ակտիվացնելու գրագիտության տարածման ուղղությամբ հասարակության ջանքերը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության գլխավոր ոլորտներից մեկն է: Այդ օրը շնորհվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակներ, նշում անգրագիտության դեմ պայքարի առավել արդյունավետ նախաձեռնությունները:

Խոսքը նախեւառաջ Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Չինաստանում իրացվող նախագծերի մասին է:




Լրահոս