ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իմ քույրը տարեկան է, եւ մենք ուզում ենք, որ նա երաժշտական կրթություն ստանա: Երեւանում քանի՞ մշակույթի տուն կա, եւ դրանցում գործող երաժշտական խմբակների տված պատվոգրերն ու դիպլոմները համազոր են արդյոք առանձին գործող երաժշտական դպրոցների պատվոգրերին եւ դիպլոմներին:

Աննա Պետրոսյան, 17 տարեկան, ուսանողուհի  

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու  տուրիզմի վարչությունը տեղեկացնում է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ ընդհանուր առմամբ գործում է 14 մշակույթի տուն, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, տեխնիկական ստեղծագործության կենտրոն, որոնց նպատակը երեխաների գեղագիտական դաստիարակության ապահովումն է:
Նշված մշակութային կազմակերպություններն իրականացնում են մշակութային եւ երաժշտական նախնական մասնագիտական կրթություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մշակույթի տներում գործող երաժշտական խմբակներին տրված պատվոգրերն ու դիպլոմները համազոր են երաժշտական դպրոցների պատվոգրերին եւ դիպլոմներին:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության
հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն   

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես տասնամյակներ առաջ մշակույթի տները բավական մեծ դեր էին խաղում պատանիների ու երիտասարդների առօրյայում: Գրադարանների օրինակով շատ դպրոցականներ նման հաստատություններ էլ էին հաճախում` ընդգրկվելով տարբեր խմբակներում ու տիրապետելով արվեստի այս կամ այն  ճյուղի գաղտնիքներին: Ճիշտ է, փաստացի մշակույթի տներ մեր ժամանակներում էլ կան, բայց փոխված է դրանց հանդեպ վերաբերմունքը: Շատ է խոսվել, ու մենք էլ ենք կարեւորում մշակույթի տների դերի ու նշանակության բարձրացումը, ինչպես նաեւ պետական հատկացումների նշանակալի աճը վերջիններիս գործունեությունը խթանելու առումով:




Լրահոս