ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր դրական կերպով արտահայտվեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած՝ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ:
«Մի մեծ քար գցել ենք փոսը, Արփինե Հովհաննիսյանն ուզում է հանել դա»,- իրավիճակն այսպես բնութագրեց ՀԱԿ պատգամավորը:
Անդրադառնալով այն կարծիքներին, որ տուգանքները կարող են էլեկտրոնային փոստով ուղարկվել կամ տեղադրվել կայքում, Ջհանգիրյանը նշեց. «Հայ ժողովուրդը ո՛չ պլանշետով, ո՛չ ինտերնետով խոպան չի գնում, ո՛չ էլ զուգարան: Մարդիկ կան, որ դեռ նախընտրում են թուղթն ու գրիչը, փոստային ծառայությունները»:
Նա նաև անդրադարձավ անձին ծանուցելու խնդրին: ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ եթե տեսանկարահանող սարքերն են ֆիքսում խախտումը, ապա քաղաքացին ոնց ասի՝ խախտումս ուղարկի էս ինչ հասցեով: «Իսկ եթե տեսուչը ֆիքսեր, ապա կասեր՝ խախտումս ուղարկեք քենուս կամ էսինչ մարդու հասցեով»,- ընդգծեց Ջհանգիրյանը: