ԱՄՆ-ի դատարանը 58,7 մլն դոլարով տուգանել է Hewlett-Packard-ի ռուսաստանյան մասնաճյուղին (HP Russia)՝ ձեռնտու պայմանագիր կնքելու համար Ռուսաստանի պաշտոնյաներին կաշառելու համար: Համապատասխան որոշում է կայացրել Կալիֆորնիա նախահգի Հյուսիսային շրջանի դատարանը:
Ինչպես ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած հայտարարությունում, պատասխանողն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի օրենսդրության խախտման մեջ:
Այս դատական նիստն ավելի ծավալուն գործի միայն մի մասն է կազմում, որի շրջանակներում Hewlett-Packard-ն ընդանուր 108 մլն դոլար պետք է վճարի՝ Ռուսաստանում, Մեքսիկայում և Լեհաստանում պաշտոնատար անձանց կաշառելու համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: