ՀԱԿ-ԲՀԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբերի պատասխանատուների միջեւ: Հայ Ազգային Կոնգրեսի ու ԲՀԿ-ի Շենգավիթի ներկայացուցիչները քննարկել են նախընտրական զարգացումները, մասնավորապես, իրենց համայնքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շենգավիթ համայնքում ընտրակեղծիքների դեմ միասնական պայքար ծավալելու, իսկ քվեարկության օրը ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին նման հանդիպում էր տեղի ունեցել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի եւ ՀՅԴ Շենգավիթի գրասենյակների պատասխանատուների միջեւ: Ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ Կոնգրեսի հանդիպումներն իրականացվում են ԱԺ ընտրությունների օրինականության վերահսկողության հանրապետական միասնական շտաբի գործունեության համատեքստում:
Հայ Ազգային Կոնգրեսի Շենգավիթի ընտրական շտաբ:




Լրահոս