Մոսկվայում սպանել են հայտնի կին փաստաբանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում սպանվել է հայտնի փաստաբան Տատյանա Ակիմցևան: Նրա հետ մեկտեղ քիլերը գնդակահարել է նաև փաստաբանի վարորդին: Դատելով տեսագրության կադրերից` մարդասպանը սպասել է իր զոհին տան բակում:

Տատյանա Ակիմցևայի և նրա 44-ամյա վարորդի հրազենի վնասվածքներով դիակները հայտնաբերվել են ուրբաթ ուշ երեկոյան`  21:00-ին, Մոսկվայի Գաշեկի փողոցի թիվ 6 տան բակում: Հանցագործության վայրում ոստիկանները գտել են չորս պարկուճ Մակարով ատրճանակից: Մարդասպանը հեռացել է` իր հետ տանելով փաստաբանի անձնական իրերը:

Հայտնի է, որ Ակիմցևան դատարանում պաշտպանել է օրեխովյան հանցավոր խմբավորման զոհերի շահերը: Նրան իրենց պաշտպանությունն են վստահել նաև շատ հայտնի մարդիկ՝ Ֆիլիպ Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Եվգենի Պլյուշչենկոն և ուրիշներ, տեղեկացնում է Llifenews.ru:




Լրահոս