Այսօր Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում՝ Գուամ կղզուց ոչ հեռու, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժի ուժգնությունը եղել է 7,1 մագնիտուդ:
Էպիկենտրոնը գտնվում է Պիտի քաղաքից 48 կմ հեռավորության և 160 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: