Անկախութունն ամեն ինչ տվեց ու տարավ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության 23-րդ տարեդարձը, որ լրանում է այսօր, դժվար է ասել, թե գոնե շարքային երևանցիների շրջանում տոնական տրամադրություններով է առանձնանում:

Աշնանային կիրակին նախորդներից չի առանձնանում, և 23 տարի առաջ ավելի քան 99%-ով անկախության օգտին քվեարկած հայ ժողովուրդը, դատելով մայրաքաղաքի փողոցներում գերիշխող տրամադրություններից, այս պահին հաստատ տոնական սեղանների շուրջ չէ:

Ճիշտ է` Armlur.am-ի տեսախցիկի առջև անկախության մասին խոսելիս գրեթե բոլորն էին կարևորում այս մեծագույն արժեքի ձեռքբերումն ու պահպանման կարևորությունը, բայցև մեր հասարակությունը դժվարությամբ է մարսում նաև զրկանքները, որոնք արդեն կրում է երկու տասնամյակ:

Տոնը, իհարկե, մնում է տոն, բայց հուսանք, որ այն ժամանակի ընթացքում ավելի ընդգրկուն կդառնա, բոլորինը կդառնա, իսկ այն դժվարությունները, որոնք կան, անվերադարձ կերպով մնացած կլինեն պատմության գրկում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս