Այրվել է բեռնատարի՝ շինարարական պարագաներով բեռնված թափքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում (1-ին կմ) այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ ժամը 12.58-ին:

Պարզվել է, որ այրվել է Ա. Դ. Մահմեդ Սուլթանին պատկանող «Հոֆո» մակնիշի 32 D 66510 պ/հ-ի բեռնատար ավտոմեքենայի թափքի հատվածը ամբողջությամբ բեռնված շինարարական պարագաներով:




Լրահոս