«Բարսելոնա»-ն պարտվեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն  2:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին: Խաղի սկզբում կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, սակայն 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ՊՍԺ-իպաշտպան Դավիդ Լուիսը: Քիչ անց Լիոնել Մեսսին եզրափակեց կատալոնացիների գրոհը՝ հավասարեցնելով հաշիվը:

Առաջին խաղակեսում  Մարկո Վերատին խփեց նաև ՊՍԺ-ի երկրորդ գոլը, իսկ ընդմիջումից հետո թիմերն աչքի ընկան մեկական անգամ:

F խմբի մյուս խաղում  ԱՊՕԷԼ-ն ու «Այաքս»-ը խփեցին մեկական գոլ: 

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:2

Դավիդ Լուիս, 10, Մարկո Վերատի, 26, Բլեզ Մատյուիդի, 54 – Լիոնել Մեսսի, 11, Նեյմար, 56

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1

Գուստավո Մանդուկա, 31 (11մ.) – Լուկաս Անդերսեն, 28




Լրահոս