ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև ստատուս քվոն պետք է փոփոխվի:
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Օբաման նշել է, որ պետք է ուղիներ գտնել ոչ միայն Իսրայելի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, այլև այնպես անել, որ բացառվի պաղեստինցի երեխաների սպանությունը:
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ Իսրայելի օպերացիայի սկսվելուց ի վեր: Այդ օպերացիայի ընթացքում զոհվել է 2 հազար պաղեստինցի և 73 իսրայելցի. հայտնում է BBC-ն: