Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կմեկնի Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողներին հարցերին, նշեց  Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահը մեկնում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ: Մենք շատ հավանական ենք համարում, որ շատ մոտ ապագայում մենք կանդամակցենք այդ միությանը»,- հայտարարեց Շարմազանովը:

Հավելենք, որ նիստում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր:




Լրահոս