Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 5-7-ը հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով, իսկ 5-ին նույնքան կբարձրանա:
Երևանում`
Հոկտեմբերի 4-7-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: